Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Արտակարգ դրություն Թունիսում

Արտակարգ դրություն Թունիսում
25.11.2015 | 15:07

Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էսեբսին երկրում 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ իր անվտանգության աշխատակիցների ավտոբուսը պայթեցնելուց հետո: 12 մարդ զոհվել է: Նախագահը հայտարարել է, որ երկիրը «պատերազմում է ահաբեկիչների դեմ», և միջազգային համագործակցության կոչ է արել:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ